Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Սայադ Ավետիքի Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Սայադ, Անդրանիկ, Կարինե Աբրահամյաններին և Անիչկա Մուրադյանին պատկանող 07-053-0261-0006 կադաստրային ծածկագրի 0.8 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` սառնարանային տնտեսություն և անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |