Քպ. ավագանու անդամները Տիմ 84հոդվածը կարդում են առանց հասկանալու օրենքի տառն ու ոգին։ Օրինակ`
Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, կամ տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է
համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին։
Այստեղ կա Ընդգծված բառ`ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ, այն նշանակում է վերոգրյալ ընթացակարգերի անցկացման ժամանակահատվածում, ընթացքում, ոչ թե սկզբում, կամ նախորոք, հասկացա՞ք։
Կամ խոսում եք հանրային լսումներին բնակչության մասնակցությունից։ Կամ հա շեշտում եք հանրային լսումներին բնակչության ներգրավածությունից, այստեղ նկատեք այն հանգամանքը,որ նախորոք եղել է պաշտոնական հրապարակում` հանրային լսումներ անցկացնելու օրվա, ժամի, թեմայի վերաբերյալ։ Բնակիչների, ներգրավումը տեղի է ունենում ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ։ Հասկացա՞ք։ Կամ ասում եք, մենք, մենք առաջարկում ենք սենց նենց...։ Հասկացեք բոլոր դեպքերում չէ,որ դուք եք առաջարկողը։ Տվյալ դեպքում ԱՌԱՋԱՐԿՈՂԻ դիրքում ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ է, ավագանին որոշողն է։ Հասկացա՞ք։
Օրենքը չեք ընկալում, մի ցիտեք, մի զոռեք էլի։ Օրենքի տառն ու ոգին ճիշտ հասկանացեք։ |