Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Հռիփսիմե Նորիկի Սաֆարյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Սաթենիկ Լևոնի Մանգասարյանին, Լիանա Լևոնի Մանգասարյանին, Հռիփսիմե Նորիկի Սաֆարյանին, Ռուզաննա Լևոնի Քոսակյանին պատկանող 07-029-0264-0012 կադաստրային ծածկագրի 0.21408 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0.1 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |