Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Կարինե Բալաբեկի Ստեփանյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնք, Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարինե Բալաբեկի Ստեփանյանին պատկանող 07-029-0201-0062 կադաստրային ծածկագրի 0.04998 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |