Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, <<Նորմատիվ իրավական կետերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2022 թվականի հունվարի 25-ի N //3173-2022 գրությունը, Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 21-ի <<Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին>> N 8-Ն որոշման վերնագրում <<հաստատելու>> բառը փոխարինել <<սահմանելու>> բառով:
2. Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 21-ի N 8-Ն որոշումը լրացնել նոր 3-րդ կետով՝ նոր հետևյալ խմբագրությամբ.
<<3.Սույն որոշումը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա>>: |