Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով <<ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Չիլինգարյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է. 1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով <<ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ին պատկանող 07-004-1598-0022 կադաստրային ծածկագրի 97.151 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.05 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |