Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Սեյրան Մեսրոպյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնք, Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սեյրան, Հայկ Մեսրոպյաններին և Անգին Մկրտչյանին պատկանող 07-004-0479-0003 կադաստրային ծածկագրի 0.5055 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |