Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 46.2-րդ կետի ա) ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով Եղվարդ քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի N 25 և Եղվարդ համայնքի ղեկավարի 2012 թվականի հուլիսի 11-ի N 358 որոշումները <<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ֊ի (իրավահաջորդ <<Արդշինբանկ>> ՓԲԸ) և Եղվարդի համայնքապետարանի միջև 10 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. <<Արդշինբանկ>> ՓԲԸ֊ին վարձակալության հանձնված, Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի Երևանյան թաղամասի թիվ 1/1 հասցեի 07-004-0231-0049 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.0016 հա բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի պայմանագիրը երկարաձգել 15 տարի ժամկետով 50000 (հիսուն հազար) դրամ տարեկան վարձավճարով: |