Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Գարեգին Պարգևի Կարապետյանի լիազորված անձ Արթուր Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գարեգին Պարգևի Կարապետյանին պատկանող 07-029-0274-0020 կադաստրային ծածկագրի 0.1073 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |