Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի,Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի N 256-Ն որոշման՝ որոշում եմ.
1. Տալ թույլտվություն <<ԹՐԵՔ ՍՏՈՊ>> ՍՊԸ-ին Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Աշտարակի խճուղի, թիվ 6 հասցեում գործող մանրածախ առևտրի կետում 2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու հեղուկ վառելիքի վաճառք:
2. Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առևտրի, տրանսպորտի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Սյոմա Խաչատրյանի վրա։