Այսօր: Շաբաթ, 10 Հունիսի 2023թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.23 ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ երեխաներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենաուրախ, ամենալուսավոր տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սիրելի՛ փոքրիկներ, դուք մեր ապագան եք, մեր հույսերի, երազանքների ու նպատակների կրողն ու հասցեատերը, մեր կյանքի շարժիչ ուժը: Այսօր բոլորիս ամենամեծ ցանկությունն ու մաղթանքն այն է, որ դուք մեծանաք խաղաղ երկնքի տակ՝ անհոգ ու երջանիկ։ Սիրելի՛ ծնողներ, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեր պարտքն ու պարտականությունն է ստեղծել բավարար պայմաններ մեր երխաների անհոգ ու բարեկեցիկ կյանքն ապահովելու, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը հավուր պատշաճի լուծելու համար: Եվ մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների մանկությունն անցնի խաղաղ ... Մանրամասն
01.06.23 ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Նաիրիի համայնքապետարանը հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել։
Վառ գույներով, հեքիաթների հերոսներով, հետաքրքիր և տպավորիչ շոուներով, գունագեղ փուչիկներով, երգ ու պարով էր լցված Եղվարդ քաղաքի զբոսայգին, որտեղ հավաքվել էին մանուկներ Նաիրի համայնքի բոլոր բնակավայրերից։
Տոնական տրամադրությունն ապահովեցին խաղավարները, մուլտհերոսները, որոնք հրավիրված էին մեր փոքրիկների օրն էլ ավելի անմոռանալի դարձնելու համար։
28.05.23 ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ։1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Մեր ժողովուրդն իր աներեր հավատով և աննկուն ոգով կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր երազանքը:Մայիսյան պանծալի հաղթանակների շարքում Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերն առանձնանում են որպես սեփական հողում ապրելու և արարելու իրավունքի համար անզիջում պայքարի անհերքելի ապացույց: Այդ պատմական իրադարձությունները մեր հզոր պապերից ժառանգած ազատատենչ գաղափարները միասնական ուժով կյանքի կոչելու վառ օրինակ են ապագա սերունդների համար, իսկ մայիսյան հաղթանակներ կերտած անմահ ... Մանրամասն
26.05.23 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
Երեկ Նաիրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2»-ին մասնակցության հետ կապված համայնքային ընդհանուր ժողովի նիստ: Նիստը վարում էր Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը։ Ներկա էին Նաիրի համայնքի վարչական շրջանների ղեկավարները, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչները, բնակիչներ։ ՀՏԶՀ ներկայացուցիչ Հարություն Չոբանյանը մանրամասն ներկայացրեց «Նաիրի համայնքում կոմունալ ծառայությունների բարելավում» ենթածրագրի առաջարկը` ՍՆՏԶ ծրագրին մասնակցելու համար և դրա նախապատրաստմանն ուղղված նախաձեռնող խմբի կողմից կատարված աշխատանքը: Մասնավորապես, ներկայացվեց ... Մանրամասն
26.05.23 ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Սիրելի՛ շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.Շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ օրվա՝ վերջին զանգի կապակցությամբ։Սիրելի՛ շրջանավարտներ, դուք այսօր մուտք եք գործում նոր կյանք, որը հարուստ է բազմաթիվ և բազմապիսի անակնկալներով ու փորձություններով։Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս. այն ձեզ առաջնորդում է ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ։ Վստահ եմ, որ դպրոցական տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունն ամբողջ կյանքում կօգնեն ձեզ՝ հաղթահարելու յուրաքանչյուր խոչընդոտ, և կհանդիսանան մեր երկրի կայուն զարգացման և ամուր պետականության կերտման անխախտ գրավական։Հարգելի՛ ուսուցիչներ, ... Մանրամասն
20.05.23 ՌՈԲԵՐՏ ՀԱՍՐԱԹՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐ ԲԱՑՎԵՑ
Ձեր սխրանքն անմահ է, տղե´րք։ Երեկ Եղվարդ քաղաքում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիներ Ռոբերտ Հասրաթյանի և Հայկ Մարդանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի բացման արարողությունը։ Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Ալեքսանյանը ներկաների հետ միասին աղոթք կարդաց, որից հետո Ռոբերտ Հասրաթյանի մայրը՝ տիկին Ռիմա Հայրիյանը և Հայկ Մարդանյանի կինը՝ Ծովինար Մարտիրոսյանը բացեցին Ռոբերտի տան բակում կառուցած ցայտաղբյուրը։ Եղվարդի մշակույթի տանը ներկայացվեց մեր երկու մարտիկների անցած ուղին, մարտական սխրանքներն ու հուշերը՝ հայրենիքի ու հզոր պետություն կառուցելու մասին։ Տղաների հիշատակին նվիրված հնչեցին երգեր, ասմունքներ և երախտիքի խոսքեր։ Ներկա էին ... Մանրամասն
19.05.23 ԵՂՎԱՐԴՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՇՈՒՂ ՆԱԶԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
Եղվարդի մշակույթի տանը երեկ կայացավ աշուղ Նազելի Գրիգորյանի սպասված մենահամերգը:Լեփ-լեցուն դահլիճում աշուղ Նազելին ներկայացրեց իր հեղինակային երգերը՝ հանդիսատեսին մատուցելով հայկական երգարվեստի, գուսանաաշուղական ստեղծագործությունների իր յուրահատուկ կատարումները: Երգելով սիրո, հայրենիքի, հերոսածին մայրերի մասին՝ Նազելին նշեց, որ իր երգերում համախմբման և պայքարի կոչ է հղում հայ ժողովրդին: Մենահամերգին ներկա էին Նաիրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանը, Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ների աշխատակիցները, ավագանու անդամներ, Նազելի Գրիգորյանի սաները, ընկերները, հարազատները, բնակիչներ: Երեկոն ամփոփվեց հայկական երգ ու պարով, աշուղ Նազելիի բանաստեղծություններով, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Նաիրի համայնքի ավագանու 26․05․2023թ․ արտահերթ նիստ
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․05․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստ 14․04․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․02․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 18․01․2023թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․12․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 14․11․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 13․10․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 27․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու արտահերթ նիստ 08․09․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 08․08․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 15․07․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 29․06․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 31․05․2022
Նաիրի համայնքի ավագանու նիստ 19․04․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 10․03․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 25․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 07․02․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 21․01․2022թ․
Նաիրի համայնքի ավագանու նիստ 23․12․2021թ․
Նաիրի համայնքի նորընտիր ավագանու նիստ 20․12․2021թ․
Հարկային պարտավորությունների առցանց ծառայություն
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 14․10․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 07․09․2021թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 24․05․2021թ․
Կյանքը միավորված Եղվարդ համայնքում
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 19․06․2020թ
Տեսահոլովակ
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․02․2020թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29․01․2020
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 10․12․2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15․10․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 11․09․2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 15.04.2019
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28.02.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 31.01.2019թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 26.12.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 09.10.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 04.09.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 13.07.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 29.06.2018թ․
Եղվարդ համայնքի ավագանու նիստ 28․12․2017
Եղվարդ համայնքի նորընտիր անագանու նիստ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 10․07․2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner