«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19․11․2014 թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, ս/թ․ մայիսի 8-ին, ժամը 15։30-ին Զովունի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների 2-րդ փուլը։