Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում (Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարահատված) տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը։
Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մասնակցության հայտերը կարող եք ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2023 թվականի մայիսի 25-ը ներառյալ (Էլ․ հասցե՝ sergey.abrahamyan@escs.am)։
Մանրամասների համար կարող եք դիմել Նաիրիի համայնքապետարանի կրթության, մշակույթի առողջապահության, սպորտի և սոցիալական հարցերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 077323297։
Ծրագրի և դիմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://escs.am/ :