Նաիրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը մեկնարկում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել խոցելի կանանց սոցիալական պաշտպանությունը Հայաստանում մասնագիտական դասընթացների կազմակերպման և փոքր բիզնեսի ստեղծման միջոցով։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 18-60 տարեկան 2023թ սեպտեմբերից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված խոցելի կանայք, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։
Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական ոլորտին վերաբերող գաղափարներին և այն դիմորդներին, որոնց
ամուսինները զոհվել կամ հաշմանդամ են դարձել 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 23, ժամը` 23։59։
Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://rb.gy/gy49ok
Մասնակցության հայտի հղումը ստորև՝
https://rb.gy/lydp8f
Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից Ավստրալիայի կառավարության աջակցությամբ։