«ԲԵՍԹ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ձեռնարկող) նախատեսում է ՀՀ Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում իրականացնել բազալտի խճի արդյունահանման աշխատանքներ (համաձայն ընդերքօգտագործման իրավունքի):
Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն և ենթարկվեն մեղմացուցիչ միջոցառումների, որի արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասը կհասցվի նվազագույնի։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա նախատեսվող գործունեության փորձաքննության նախնական փուլի 3-րդ հանրային քննարկումը։
Հանրային քննարկումն իրականացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Նաիրի համայնքը։
Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ Նաիրի համայնքում և Երևան քաղաքում՝ Էրեբունի վարչական շրջան, Ռոստովյան փողոց 9 հասցեով, հեռախոսահամար +37410432313, կամ գրելով info.bestmining@gmail.com էլ․ հասցեին։
Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո։ Ձեռնարկողի հասցեն՝ ՀՀ ք, Երևան, Էրեբունի վարչական շրջան, Ռոստովյան փողոց 9։