Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Ռուբեն Վարդգեսի Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբեն Վարդգեսի Հովհաննիսյանին պատկանող 07-029-0223-0039 կադաստրային ծածկագրի 0.05 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: